«Mazda 3»-ը դուրս է եկել ճանապահից, բախվել սյանը, այնուհետ այլ մեքենայի․ կան տուժածներ
Աջակցիր «Ա1+»-ինՃՏՊ Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին
Մարտի 13-ին, ժամը 18:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան արգելափակված տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում «Mazda 3» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն Ա., ծնված 1987 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը, այնուհետև՝ կայանված «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենային:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mazda 3» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները (Վարդան Մ., ծնված 1990 թ., Հայկ Բ., ծնված 1990 թ. և Մկրտիչ Դ., ծնված 1990 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները Սուրեն Ա.-ի և Մկրտիչ Դ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Վարդան Մ.-ն և Հայկ Բ.-ն տեղափոխել են Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: