«Երևանի քաղաքապետի կարճատև արձակուրդն ավարտվեց այսօր». Հակոբ Կարապետյան
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելիներ, Երևանի քաղաքապետի կարճատև արձակուրդն ավարտվեց այսօր՝ մարտի 14-ին, ինչպես և նախատեսված էր արձակուրդ մեկնելու օրը:
Նա այս ամբողջ ընթացքում եղել է Երևանում, որևէ վարակով վարակված չէ: Կարճատև արձակուրդի ընթացքում քաղաքապետ Մարությանը, բացի անձնական գործերից, զբաղվել է նաև այնպիսի հանրային գործերով, ինչպես սովորաբար՝ մասնավորապես ազատ ժամանակն օգտագործել է մի քանի համայնքային կազմակերպություններ այցելելով:
Հ.Գ. Քանի որ քաղաքապետի արձակուրդի հետ կապված բամբասանքները խիստ որոշակի շրջանակներ են տարածում (ցանկացողները կարող են սեփական մոնիթորինգը անել) ստիպված եղա այս պարզաբանումը տալ: Տղաներ և աղջիկներ, ներող եղեք, որ հիասթափեցնում եմ ձեզ՝ ինտրիգ չկա:
Իսկ հանրությանը տեղեկացնում եմ, որ նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման հարցում համայնքային մարմինները իրենց վերապահված գործողություններ են անում՝ հետևելով առողջապահության նախարարության հրահանգներին:
Հետևեք հավաստի լրատվությանը, հեռու մնացեք բամբասանքից: Այն երբեմն պակաս վտանգավոր չէ, քան վարակիչ հիվանդությունները»: