A
A
Եղանակը ցրտելու է․ ՀՀ-ում մարտի 16-18-ին օդի ջերմաստիճանը նվազելու է 12-14 աստիճանով
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետությունում մարտի 16-18-ին օդի ջերմաստիճանը 12-14 աստիճանով նվազելու է։
ԱԻՆ կայքէջից տեղեկանում ենք, որ մարտի 13-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 14-ին, 16-ի ցերեկը, 17-18-ը շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, 16-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Երևանում՝ մարտի 13-ի և 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում են տեղումներ։
…