Բացել լրահոսը Փակել լրահոսը
32019043158_da0482c3b2_b
A A
Պաշտոնական

Հայկական ավիաընկերության կողմից այս կիրակի Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Կիրակի՝ մարտի 15-ին, Հռոմի ժամանակով ժամը 18:30-ին հայկական «Atlantis EuropeanAirways» ավիաընկերության կողմից Հռոմի Ֆիումիչինո (Fiumicino Airport) օդանավակայանից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան ներկայումս Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար։

Թռիչքի ընթացքում ուղևորներին կտրամադրվեն դիմակներ, կապահովվեն առողջապահական անվտանգության միջոցառումներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում: