Բացել լրահոսը Փակել լրահոսը
inqnatir-avia
A A
Քաղաքականություն Հասարակություն

Իտալիայից չվերթ՝ կիրակի օրը․ քանի՞ քաղաքացի է տեղափոխվելու Հայաստան (տեսանյութ)

Կառավարությունում այսօր նիստ է տեղի ունեցել՝ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներ կազմակերպելու համար։

Մինչ նիստի սկիզբը իշխանության մի քանի ներկայացուցիչներ պատասխանել են «Factor.am»-ի հարցերին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը տեղեկացրեց, որ միջոցառումներ են ձեռնարկվում, որպեսզի ուղեցույց պատրաստվի, սննդի ոլորտում և սուպերմարկետներում աշխատողները ունենան համապատասխան գործելաոճ՝ իրականացնելով ճիշտ ախտահանում եւ թույլ չտալով վարակի տարածմանը։ 

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյան էլ նշեց, որ այս պահին մի չվերթ է կազմակերպվում Իտալիայից՝ կիրակի օրվա համար։ 

«Այսօր քննարկվելու է՝ ոնց ենք կազմակերպելու չվերթները, որովհետև երբ հատուկ չվերթ ես կազմակերպում, ընթացակարգը ուրիշ է, ավելի պաշտպանված են լինում ուղևորները։ Դրա համար համագործակցություն ունենք Առողջապահության եւ Արտաքին գործերի նախարարությունների հետ»:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն էլ վստահեցրեց, որ Հայաստանում մոտ 1 մլն դիմակ կա, քանի որ թանկ գնով են ձեռք բերել, այդ իսկ պատճառով գինը թանկացել է, եթե լրացուցիչ դիմակների կարիք լինի, մատակարարները պատրաստ են մատակարարել։ Իսկ խոշոր դեղատներում դիմակներ չկան, քանի որ գինը թանկ է եղել;

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ  վստահեցրեց, որ դրսում ապրող մեր հայրենակիցների մոտ խուճապ չկա,  Իտալիայի չվերթը լինելու է կիրակի օրը, մեր այն հայրենակիցները, որոնք ցանկություն են հայտնել գալու, կիրակի կգան Հայաստան։ Նրանց թիվը 100-ից ավելի է։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութերում