Բացել լրահոսը Փակել լրահոսը
89467846_2487636041341972_5013779052792643584_n
A A
Հասարակություն

Կորոնավիրուսի պատճառով «Ջայ Ջագաթ»-ի քայլարշավը չի ընդհատվի (տեսանյութ)

Շուրջ 360 կմ ճանապարհ անցած «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավը Հայաստանում է դեռևս փետրվարի 12-ից, այն կմնա Հայաստանում մինչև մարտի 12-ը։ «Խաղաղություն աշխարհին»՝ «Ջայ Ջագաթ» անունը կրող քայլերթը մեկնարկվել է դեռևս 2019 հոկտեմբերի 2-ին։

Նույնիսկ աշխարհով մեկ տարածված Կորոնավիրուսի առկայությունը մասնակիցներին չի խանգարի ընդհատել իրենց քայլերթը։ 50 մասնակցից կազմված քայլարշավը նվիրված է հոգևոր առաջնորդ և քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի 150 ամյակին, նպատակն է աշխարհին փոխանցել հոգևոր առաջնորդի ոչ բռնի փոփոխությունների, աղքատության դեմ պայքարի, շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ նրա գաղափարները։

Քայլարշավի մասնակիցներն այսօր ներկայացրեցին մի քանի ամիսների քայլարշավի մասին պատմող լուսանարների ցուցահանդեսը։

Քայլերթի առաջնորդ Ռաջագոպալան Փութանը հպարտորեն նշում է, որ վերջին քայլարշավին մասնակցել է ավելի քան՝  100 հազար մարդ։

«Գանդիից սովորում ենք ինչպես լուծել խնդիրները ոչ բռնի ճանապարհով։ Մենք ոգևորված ենք գալով Հայաստան, որովհետև Հայաստանը ունի իր սեփական փորձը ոչ բռնի փոփոխությունների վերաբերյալ։ Մենք հավատում ենք, որ չկա այլ ճանապարհ, քան խաղաղության ճանապարհով փոփոխություն մտցնելը»,- նշեց նա։

  «Ճանապարհին տարբեր քաղաքացիներ միանում  են մեզ և քայլում են մեզ հետ։ Քայլարշավը մեկնարկել է Նյու Դելիից, Մահաթմա Գանդիի գերեզմանից և անցնելու է նրա անցած ճանապարհով։ Ընդհանուր քայլարշավը տևելու է 365 օր և ավարտելու է Ժնևում։ Նրանք սկսել են քայլերթը Հայաստանի հարավային սահմանում գտնվող Ագարակ գյուղից և կքայլեն մինչև Երևան, որից հետո շարժվելու են դեպի հյուսիս՝ Բագրատաշեն։ Կայցելեն 10 երկիր, որից մեկը Հայաստանն է այստեղ նախատեսված է այցելել շուրջ 45 բնակավայր»․ պատմում է Հայաստանյան թիմի համակարգող Աղաբեկ Սիմոնյանը։