A
A
Այրվել է մոտ 1 տոննա անասնակեր
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 12-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստան թաղամասում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեստան փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։45-ին, մարվել՝ 16։56-ին։ Ամբողջությամբ այրվել է տան բակում կուտակած մոտ 1 տոննա անասնակեր։