Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screen-Shot-2019-04-29-at-1.31.31-PM
A A
Պաշտոնական

Հայաստանի և Արցախի բոլոր Թումո կենտրոնները մինչև ապրիլի 12-ը փակ կլինեն

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից տեղեկացնում են, որ կենտրոնները որոշ ժամանակ փակ են լինելու։

«Թումոցինե՛ր և ծնողնե՛ր, Հայաստանի և Արցախի բոլոր Թումո կենտրոնները մինչև ապրիլի 12-ը ներառյալ փակ են:

Թումո կենտրոններում շուրջ 20 հազար պատանի է սովորում ու, հաշվի առնելով այդ բարձր ակտիվությունը, մենք որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը, որպեսզի նվազեցնենք բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թումոցիներին շարունակել իրենց առողջ և բնականոն առօրյան: Նորից կկարոտենք ձեզ ու անհամբեր կսպասենք հանդիպմանը»,- նշվաշ է հաղորդագրության մեջ։