A
A
Արայիկ Հարությունյանը՝ դասապրոցեսի հնարավոր դադարեցման մասին
Աջակցիր «Ա1+»-ինԿրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով հարցին, թե կորոնավիրուսի վտանգի հետ կապված՝ կփակվե՞ն դպրոցները, թե ոչ, գրել է․
«Այս ընթացքում կառավարությունն ապացուցել է, որ մեր երեխաների առողջությունից ավելի կարևոր բան չկա: Կորոնավիրուսի խնդրի հետ կապված թափանցիկությունը ևս ձեր աչքի առաջ է:
Ուստի, մեծագույն խնդրանքս է հետևել պաշտոնական աղբյուրներին: Ցանկացած որոշում, որը վերաբերում է հարյուր հազարավոր շահառուների խմբերի, մի կոճակի սեղմումով չի լինում: Որոշում լինելու դեպքում կառավարությունը կտեղեկացնի, այդ թվում՝ այստեղ»: