Բացել լրահոսը Փակել լրահոսը
89295275_2304120936555801_7040153788505653248_o
A A
Պաշտոնական

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գեւորգ Դերձյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել:

«Չնայած սրան՝ վիճակը շարունակում է մնալ ծանր՝ վնասվածքները շատ են: Երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ:

Հիշեցնեմ, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,- գրել է նա։