Արդյո՞ք Ամուլսարի հարցը կդրվի հանրաքվեի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը վարչապետից հետաքրքրվեց, թե պատրաստվում է արդյո՞ք հանրաքվեի դնել Ամուլսարի հարցը, քանի որ Ամուլսարի խնդիրը մնում է արդիական, համապետական հարց:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե քննարկումների արդյունքում գան եզրակացության, որ կա նման անհրաժեշետություն, որևէ բանով կաշկանդված չեն նման որոշում կայացնել.
«Եթե մինչև հիմա նման նախաձեռնությամբ հանդես չենք եկել, նշանակում է չենք եկել այն եզրակացության, որ այդ հարցով պետք է հանրաքվե անցկացնել»:
Անի Սամսոնյանը հիշեցրեց, որ քաղաքացիների կողմից տարբեր հարթակներում բարձրաձայնվել է հանրաքվեի անհրաժեշոտության մասին, և կարծում է, որ պահը հասունացել է, որպեսզի ժողովուրդը որոշի արդյո՞ք Ամուլսարը շահագործվելու է, թե՞ ոչ:
«Եթե Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս այդ հարցը լուծել հանրաքվեով օրինակ, Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս, որ հանրաքվե լինի քաղաքացիական նախաձեռնությամբ։ Եթե այդպիսի հնարավորություն կա, ինչո՞ւ ադպիսի նախաձեռնություն չկա, եթե չկա այդպիսի նախաձեռնություն, եթե չկա այդպիսի հնարավորություն, ուրեմն դա զուտ իրավական հարց է, որին այս պահին պատրաստ չեմ պատասխանել»,-եզրափակեց վարչապետը: