Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌոբՔոչ
A A
Հասարակություն

Քոչարյանի գործով վերաքննիչ դատարանի որոշումը՝ փետրվարի 6-ին

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, շարունակվեց դատախազության կողմից բերված` Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «Մարտի 1»-ի մայր գործի ամբողջական նյութերի տրամադրման որոշման դեմ բողոքի քննությունը։

«Տարբեր դատավարության փուլերում կայացվող տարբեր ակտեր միտված են քրեական դատավարության վերջնական խնդիրների իրականացմանը։ Որ ցանկացած մեղադրվող անձ օրենքի սահմանված կարգով ենթարկվի պատասխանատվության, և ցանկացած անմեղ անձ ազատվի պատասխանատվությունից»,- նիստի ժամանակ նշեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես խուդոյանը։

Նա նշեց, որ պաշտպանական կողմին տրամադրված հատորներում ներկայացված ցուցմունքներն ամբողջական չեն։ Նրա խոսքով՝ քննիչներն առանձնացրել են մեղադրանքը հիմնավորող ապացույցները։ Պաշտպանն ընդգծեց, որ դատախազությանն ու քննչական ծառայությանը վստահելու հիմք չունեն, քանի որ վարույթ իրականացնող մարմինը պաշտպանական կողմից արդեն իսկ թաքցրել է գործի նյութերը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու։ Այն կհրապարակվի փետրվարի 6-ին, ժամը 10։30-ին։