A
A
Քոչարյանի գործով դատավորը մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց սահմանադրական կարգի տապալման գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Վերաքննիչ քրեական դատարանը քննում էր մարտի 1-ի ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը 5 հիմքով ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Արմեն Դանիելյանին։
Դատական նիստը շարունակվում է։