A
A
Ավստրալիա օփեն. ովքե՞ր են կանանց եզրափակչում
Աջակցիր «Ա1+»-ինԹենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում հայտնի դարձան կանանց մրցաշարի գագաթնախաղի մասնակիցները:
Կիսաեզրափակիչ առաջին խաղում ամերիկացի թենիսիստուհի Սոֆյա Կենինը երկու սեթում հաղթեց աշխարհի առաջին ռակետ, ավստրալուհի Էշլի Բերտիին՝ 7:6, 7:5:
Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց իսպանուհի Գարբին Մուգուրուսան, որն ընթացիկ խաղում նույն հաշվով առավելության հասավ ռումինուհի Սիմոնա Հալեպի նկատմամբ՝ 7:6, 7:5:
Սոֆյա Կենինն առաջին անգամ հանդես կգա «Մեծ սաղավարտի» մրցաշարի գագաթնախաղում, իսկ Գարբին Մուգուրուսան երրորդ անգամ է հասնում եզրափակիչ: Առաջին երկուսում՝ Ֆրանսիայի առաջնությունում և Ուիմբլդոնում, նա հաղթանակ է տարել: