Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են Արցախի հյուսիսային սահմանագիծ (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 30-ին այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ