Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ԱՀ նախագահը մասնակցել է նորակառույց զինվորական ճաշարանի, կաթսայատան ու զորանոցի բացմանը

Նոյեմբերի 27-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը պաշտպանական գերատեսչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայցով եղել է կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, մասնակցել նորակառույց ճաշարանի, կաթսայատան ու զորանոցի բացման արարողություններին:

Հանրապետության նախագահը գնահատել է կատարված աշխատանքների որակը՝ համոզմունք հայտնելով, որ այսուհետ նշված զորամասերում ուսումնամարտական խնդիրները կյանքի կկոչվեն շատ ավելի բարձր մակարդակով: Շահագործման հանձնված նոր շինությունները տիպային են, կառուցված արդի բոլոր չափանիշներին համապատասխան, հագեցած նորագույն տեխնիկական ու շինարարական լուծումներով:

Նշենք, նաև որ ՊԲ-ում ավարտին են մոտենում տասնյակ այլ կառույցների շինարարական աշխատանքներ, որոնց արդյունքում կբարելավվեն բազմաթիվ զինծառայողների կենցաղային ու ծառայողական պայմանները:



ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն