A
A
Վլադիմիր Պուտինը ցավակցել է Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել խորհրդային հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։
«Պուտինը ցավակցել է Գոհար Վարդանյանի հարազատներին ու մերձավորներին։ Առանց Գոհար Վարդանյանի, առանց նրա ամուսնու՝ Գեւորգի, մեր խաղաղության պատմությունը կարող էր այլ ուղով ընթանալ»,- ասել է նա՝ նշելով, որ վերջիններս իրենց հետք են թողել մարդկության պատմության վրա։
Պեսկովը նշել է նաեւ, որ Պուտինը լավ ծանոթ էր թե՛ Գոհարի, թե՛ նրա ամուսնու հետ։
Հիշեցնենք, որ 93 տարեկանում Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը։