Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Նոյեմբերի 23-ին, ժամը 20:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թումանյան 3 հասցեում կայանած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։18-ին, մարվել՝ 20։39-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան: