Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1336
A A
Հասարակություն

Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարման հարց դրված չէ. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ով այսօր մասնակցում էր «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» բացմանը,  նաեւ պատասխանեց լրագրողների հարցերին։

Անդրադառնալով հարցին, որ ԿԳՄՍ նախարարությանը տրամադրված 179 միլիարդ դրամը շատ է և դիտարկմանը, թե Պաշտպանության նախարարությանը 79 միլիարդ է տրամադրվել, Արայիկ Հարությունյանը ասաց, որ ԿԳՄՍ նախարարության կառուցվածքն ուսումնաիրելուց հետո պարզ կլինի, որ ոչ։

«Եթե ուսումնասիրեք աշխարհում գոյություն ունեցող տենդենցները և մարդկային կապիտալի զարգացման գործը, և որ մեր նախարարությունն, ըստ էության, բովանդակությամբ մարդկային կապիտալ զարգացող նախարարություն է», - նշեց Արայիկ Հարությունյանը։

Խոսելով ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմից՝ նա ասաց, որ իր օրոք տեղի չի ունեցել ֆիլմի նկարահանման ֆինանսավորումը։ 

Հարցին, թե տրամադրված բյուջեի տեղաբաշխումը նախարարության ո՞ր ոլորտների վրա է լինելու, նախարարը պատասխանեց, որ մեծ մասը հատկացվում է կրթությանը և գիտությանը, իսկ ավելացածը թողնվելու է մյուս տարվան, աշխատավարձերի բարձրացմանն է ուղղվելու, փոփոխվելու է ֆինանսավորման բանաձևը, ուղղվելու է փոքր դպրոցների ֆինանսավորմանը և այլն։ 

Հարցին, թե Կրթության ազգային ինստիտուտի լուծարումից հետո նոր հիմնադրամի ստեղծման հետ կապված ի՞նչ աշխատանքներ են արվել, ԿԳՄՍ նախարարը պատասխանեց, որ ներկայումս հիմնադրամի կանոնադրության փոփոխություններ են իրականացվում, ձևավորվում են խմբեր, հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, որոնք իրականացնելու են մասնագետների վերապատրաստումները, որ նախկինում անում էր Կրթության ազգային ինստիտուտը։ Հարությունյանը խորհուրդ տվեց հետևել Գորիսի փորձին։ 

Հարցին, թե արդյոք Կրթության ազգային ինստուտի լուծարումից հետո  կարելի՞ է ենթադրել, որ անցում կկատարվի Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարմանը և դրա փոխարեն նոր կառույցի ստեղծմանը, գերատեսչության ղեկավարը պատասխանեց. «Նման հարց դրված չէ»։