Բացել լրահոսը Փակել լրահոսը
74667419_531381814311074_8454866572144541696_n
A A
Հասարակություն

Անհանգստություն եմ տեսնում մասնագետների մոտ, որ բուհերը չեն ուզելու իրենց հետ աշխատել․ պատգամավոր (տեսանյութ)

«Մենք ունենք բուհական համակարգ զոռբայական և հակահասարակական դրսևորումներով, որը չի ուզում համապատասխանել ժամանակակից չափանիշներին և պահանջներին»,-նշեց պատմաբան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր ուսուցում դարձնելու վերաբերյալ քննարկմանը։

Ըստ պատմաբանի՝ հանրակրթության ոլորտում առկա խնդիրները ևս ընդհանուր համակարգի հետևանք են։

Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանն էլ նշեց, որ նախարարությունը դեռևս նախագիծ չի ներկայացրել, դրա աշխատանքային տարբերակն է ուղարկվել բուհեր, գիտական կազմակերպություններ՝ ներքին քննարկման համար։

Նախարարի խորհդականի համոզմամբ՝ չես կարող ասել, որ բուհերը օժտված են իրենց ակադեմիական ծրագրերը ժամանակի պահանջներին համապատասխան, ինքնուրույն կազմելու ակադեմիական ազատությամբ, միևնույն ժամանակ որոշելու, թե որ առարկաները ինչ սկզբունքով պետք է դասավանդվեն:

ԵՊՀ դասախոս Անի Կոջոյանն ասում է՝ այս խնդիրը պետք է դիտարկել բուհերի ինքնավարության և կրթական ծրագրերի վերջնարդյունքների համատեքստում․

«Մենք նկատի ունենք նորմատի՞վ հայոց լեզվի դասավանդումը բուհերում, թե՞ լեզուն որպես ակադեմիական հաղորդակցության միջոց։ Եթե նորմատիվ հայոց լեզվի մասին է, սա բացառապես հանրակրթության խնդրո առարկան է, և պետք է դասավանդվի հանրակրթությունում։ Ինչ վերաբերում է հայոց լեզվին՝ որպես ակադեմիական կամ հատուկ նպատակների համար, ապա սա պետք է դասավանդվի բուհական համակարգում»։

ՀՀ ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Թևոսյանը կարծում է, որ այս որոշումը ի նպաստ մեր կրթական համակարգի է․

«Ունենք հայեցակարգային խնդիր՝ կապված մոտիվների հետ, թե մենք  ինչո՞ւ ենք բուհում պարտադրում այս առարկաները։ Հիմնական հիմնավորումները պայմանավորված են հանրակրթական տարիքի ոչ արդյունավետ յուրացմամբ, ինչն  անտրամաբանական է, այսինքն՝ մենք չպիտի ինչ-որ բան քանդելու հաշվին փորձենք ինչ-որ տեղ, ինչ-որ բան յուրացնել»։

Պատգամավորի խոսքերով՝ շատ տրամաբանական է, որ ստորագրահավաքը տեղի է ունենում հենց դասավանդողների շրջանակներում․

«Ես վախ եմ տեսնում և անհանգստություն մասնագետների մոտ, որ էլ բուհերը չեն ուզելու իրենց հետ աշխատել»։