Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1330
A A
Հասարակություն

Կայացավ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի բացման արարողությունը (տեսանյութ)

Տեղի ունեցավ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» Պետական ոչ առևտրային կազմակերպության նոր շենքի բացման արարողությունը։ 

Արարողությանը մասնակցում են են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթական ծրագրերի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հարի Պատրինոսը, բանկի ներկայացուցիչները, ՊՈԱԿ-ի աշխատակիցները և այլք։ 

Կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կենտրոնը ստեղծվել է դեռևս 2004 թվականին։

«Այս 15 տարիների ընթացքում կենտրոնը կարողացել է նախ ձևավորել հայկական կրթական ցանցը, որի կենտրոնական հանգույցը կենտրոնի շենքում է, որի միջոցով բոլոր պետական դպրոցները, ամենահեռավորից մինչև քաղաքի դպրոց, կապված են մեկ միասնական ցանցով, որով ունենք ելք դեպի ինտերնետ», - ընդգծեց նա։

Բացման ժապավենը կտրելուց հետո ԿԳՄՍ նախարարը և ՀԲ ներկայացուցիչ Հարի Պատրինսոնը շրջայց կատարեցին կենտրոնում, որոնց Պողոսյանը ներկայացնում էր տեխնիկական հագեցվածությունը։ Այնուհետև նրանք հանդես եկան ելույթներով։ 

Նախարարը կարևորեց կենտրոնի դերը նրանով, որ թվային այս դարաշրջանում տվյալների մեծ բազաները կարևոր են արագ կողմնորոշվելու, բարեփոխումներ իրականացնելու համար։ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Համաշխարհային բանկին, նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակին, շինարարներին։ 

Իր հերթին Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Հարի Պատրինոսը շնորհավորեց նախարարությանը կենտրոնի բացման կապակցությամբ։ «Մենք պատրաստ ենք շարունակել այսպիսի համագործակցությունը և ծրագրերի իրակացումը, որն ավելի բարձր մակարդակի կհասցնի Հայաստանի քաղաքացիների կրթական մակարդակը», - ընդգծեց Պատրինոսը։

ՀԲ-ի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» ծրագրով 2018թ.-ի ապրիլից մեկնարկել էին ԿՏԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները, որի ընդհանուր արժեքը կազմել է 44.0264.901  դրամ։