Պետք է ազատվել հեղափոխական փրփուրից․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հասարակությանը դեռ այսքան բզկտված չի տեսել։ Ըստ նրա՝ մարդիկ միմյանց նկատմամբ թույնով են լցված։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԽ նախագահը։
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը Վազգեն Մանուկյանին զարմացրել է։
«Ինչ-որ ստորակետի պատճառով իր նկատմամբ քրեական գործ է հարուցվում։ Ղարաբաղի Պաշտպանության նախարարին աշխատանքից հեռացնում են ինչ-որ նախադասության համար, որն, ըստ իրենց, ճիշտ չէ ասել։ Անարժեք մարդիկ հետապնդում են շատ ավելի արժեքավոր մարդկանց»,- շեշտեց Վազգեն Մանուկյանը և շարունակեց՝ «խայտառակություն է նաև Հոկտեմբերի 27-ի գործը»։
«Քաղաքական գործ են բացում ամենաամոթալի ձևով և ամենաանարժան մարդկանց ձեռքերով, եթե այդտեղ հարց կա վերանայելու դատական որոշումները, խնդրեմ՝ պետք է բացել, բայց այն, ինչ կատարվում է, խայտառակություն է»,- շեշտեց հանրային խորհրդի նախագահը։
«Կարելի՞ է իրավիճակը Հայաստանում լավացնել, իհարկե այո, բայց դա իշխանությունից պահանջում է կտրուկ փոխել այն քաղաքականությունը, որն իրենք վարում են։ Պետք է ազատվել հեղափոխական փրփուրից, հեղափոխությունից հետո միշտ փրփուր է առաջանում, անարժան մարդիկ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ։ Կկարողանա՞ իշխանությունը դա անել, չգիտեմ, բայց դա միայն իշխանությունից չէ կախված, այլև հասարկությունից»,- ասաց Վազգեն Մանուկյանը։