Բացել լրահոսը Փակել լրահոսը
դաբլ
A A
Հասարակություն

Հանրային քննարկման է դրվել մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունը

Արդարադատության նախարարությունը հասարակական կազմակերպությունների հետ  քննարկում է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի խոսքով՝ նոր ռազմավարության կարիք իսկապես կար, քանի 2012 թվականից մինչ օրս մարդու իրավունքների պաշտպանության առումով մեր երկրում իրավիճակ է փոխվել։

«Կարևորագույն նշանակություն ունեն նաև 2018 թվականի քաղաքական փոփոխությունները թավշյա հեղափոխության տեսքով, որոնք բերել են  նոր կառավարություն, նոր մոտեցումներ, մարդու իրավունքների պաշտպանության նոր օրակարգ, ուստի անհարժեշտությունն այստեղից է»,- հանրային քննարկման ժամանակ նշեց նախարարի տեղակալը։

Նրա խոսքով՝ նոր ռազմավարության մեջ առանձնացրել են իրավունքների մի քանի կարևոր խմբեր․

«Դրանք քաղաքական, քաղաքացիական իրավունքներն են, տնտեսական, մշակութային, կրթական և սեփականության իրավունքի հետ կապված և կարևորագույն մաս, թերևս, կյանքի իրավունքի ապահովման, խոշտանգումների արգելքի, արդար դատաքննության հետ կապված հարցերն են»,- նշեց Քրիստինե Գրիգորյանը։

Վերջինս ասաց՝ նոր ռազմավարության փոփոխությունները ենթադրում են արագ և տեսանելի փոփոխություններ, դրանցից է նաև, ըստ տիկին Գրիգորյանի, կենսաթոշակի ավելացումը։

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ տարիներ շարունակ իրենք չեն տեսել, որ մարդու իրավունքների ռազմավարության վերաբերյալ նման փաստաթղթերը լինեն արդյունավետ․ դրանք կամ եղել են «մեռելածին» կամ գեղեցիկ ձևակերպված են եղել, բայց չեն կիրառվել։

«Ես չեմ ցանկանա, որ այս փաստաթուղթը ևս արժանանա դրա ճակատագրին, և լավատես եմ, որ չի արժանանալու, որովհետև ակնհայտ է քաղաքական կամքի առկայությունը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։