Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Քանի դեռ ՀՀ-ում դատարանների նկատմամբ վստահություն չկա, Հունանյանի դիմումը քննարկել չի կարելի. Բախշյան (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանի դիտարկմամբ՝ քանի դեռ ՀՀ-ում դատական իշխանության նկատմամբ վստահություն չկա, ապա հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումը չի կարելի քննարկել։

«Երբ կլինենք այն երկիրը, որտեղ դատավորն արդար որոշում կկայացնի, որտեղ բոլորը օրենքի առաջ հավասար կլինեն, այդ թվում՝ այդ հանցագործը, ես կասեմ՝ թող մի տականք էլ ավել արևի լույսի տակ ման գա»,- Ազգային ժողովի այգում լրագրողների հետ զրույցում ասաց տիկին Բախշյանը։

Անահիտ Բախշյանը չի վստահի Նաիրի Հունանյանի որևէ խոսքի, եթե անգամ նա որևէ բացահայտում անի։ Տիկին Բախշյանը այս պահի դրությամբ իշխանության մոտ շահագրգռվածություն չի նկատում, որ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների բացահայտումը տեղի ունենա։

Անահիտ Բախշյանը նոր իշխանություններից սպասելիք ուներ, որ ոճրագործության 20-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ հղվեր, որ հոկտեմբերի 27-ի տուժողը ոչ միայն զոհվածների հարազատներն են, այլ Հայաստանի Հանրապետությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։