Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների բացահայտումը շատ կարևոր է հասարակությանը հանգստացնելու համար. Ռիմա Դեմիրճյան (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը սպասելիքներ չունի, որ իշխանությունը հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների բացահայտմամբ իրավական գործընթաց կսկսի։ Այս մասին Ազգային ժողովի այգում լրագրողների հետ զրուցում ասաց տիկին Դեմիրճյանը, հավելելով, որ այնուամենայնիվ հույս ունի, որովհետև դրա բացահայտումը հասարակությանը հանգստացնելու համար շատ կարևոր հարց է։

«Դա պետք է անպայման արվի, բայց օբյեկտիվ ու զգուշավոր, որովհետև մեր նպատակն է հանգստացնել մթնոլորտը»,- ընդգծեց Ռիմա Դեմիրճյանը։

Նշենք, որ Ռիմա Դեմիրճյանը որդու՝ Ստեփան Դեմիրճյանի և  հարազատների հետ այցելել էր Ազգային ժողովի այգի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ դնելու։