Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Քաղաքականություն

Նաիրի Հունանյանը գիտի, որ կողքի խցում Քոչարյանն է, և կուզի առիթից օգտվել ու անուններ տալ. Ա. Սարգսյան (տեսանյութ)

«Նաիրի Հունանյանը գիտի, որ իր կողքին նստած է Ռոբերտ Քոչարյանը և ինքը կուզենա դրանից օգտվելով անուններ տալ, որ նորից քաղաքական կյանքի մաս դառնալ»,- եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով հանցագործն իր խցից այժմ հետևում է ներկայումս կատարվող ներքաղաքական իրադարձություններին, տեսնում է, թե նախկինները ներկաների հետ ինչ պատերազմի մեջ են և փորձում է այդ պատերազմի մեջ ինքն իր շահն ունենալ։

«Գործն իսկապես քաղաքական ենթատեքստ ունի և մի անգամ արդեն քաղաքական դատավարություն եղել է։ Տարբեր մարդիկ տարբեր նպատակներով դատավարությունն արագ անցկացրել են և այդ դատավարության արդյունքները չեն բավարարել որևէ մեկին»։
Արամ Սարգսյանի կարծիքով հոկտեմբերի 27-ի նման բարդ դատավարությունները պիտի տեղի ունենան այնպիսի ժամանակաշրջաններում, երբ որ դատաիրավական համակարգն ամբողջությամբ ձևավորված կլինի, երբ վերջինս  ունենա հանրային լուրջ վստահություն, երբ պետությունն ուժեղացած լինի։ Ասում է՝ ուժեղ պետության դեպքում միայն մենք կկարողանանք բացահայտել նաև արտաքին քաղաքական հանգամանքների  հնարավոր առկայությունն այս գործում։

«Նոր իշխանությունը որևէ կաշկանդվածություն չունի հոկտեմբերի 27-ը բացահայտելու առումով։ Իրենք այդ հարցով որևէ կասկած չեն հարուցում և միանշանակ է, որ շահագրգռված են այդ գործի բացահայտման մեջ»,-նշեց Արամ Սարգսյանը։