A
A
Բակո Սահակյանն այցելել է մեղրի վերամշակման եւ փաթեթավորման արտադրամաս
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 26-ին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գործող մեղրի վերամշակման եւ փաթեթավորման արտադրամաս եւ ծանոթացել ընթացող աշխատանքներին:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման արտադրամասերի նշանակությունը Արցախում մեղվաբուծության զարգացման եւ տեղերում նախաձեռնողականության խթանման տեսանկյունից:
Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։