Պատրաստ չեմ ազատության մեջ տեսնել Նաիրի Հունանյանին. Անդրանիկ Քոչարյան
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պատրաստ չէ Նաիրի Հունանյանին տեսնել ազատության մեջ, քանի դեռ վերջինս չի համագործակցել նախաքննական մարմնի հետ։ Այս մասին նա ասաց խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ։
«Տեսակետներ եղան, որ հասարակությունը պատրաստ չէ Նաիրի Հունանյանին տեսնել ազատության մեջ, ինչպես ես պատրաստ չեմ տեսնել, քանի դեռ նա չի համագործակցել նախաքննական մարմնի հետ, որը կազմակերպիչների մասով գործը կարճվել է 2004 կամ 2005 թթ. Գլխավոր դատախազության կոլեգիայի միջոցով, որի իրավունքը չի ունեցել, և այդ կոլեգիայի որոշումը իրականացրել է դատախազության՝ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մարսել Մաթևոսյանը՝ կարճելով այդ գործը, վերադարձնելով Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետին, որ դա «ուչաստկովի» գործ է, և կազմակերպիչներ փնտրել այլևս պետք չէ»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Պատգամավորը կարծում է, որ Նաիրի Հունանյանի խոսելը ձեռնտու է Հայաստանի պետականությանը, սակայն, միևնույն ժամանակ նշում է, որ «Նաիրի Հունանյանի խոսելը դեռ վերջին ճշմարտությունը չէ»։