Հանրությունը վաստակել է այդ իրավունքը՝ իմանալ նման կարևոր որոշումների մասին․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Բարգավաճ Հայաստան» խմբակցության համար ընդունելի չի, որ վարչապետը գաղտնի հանձնարարականով բարձրացրել է նախարարների փոխնախարարների և և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։
Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց, որ խմբակցությունը քննարկել է հանրության համար ոչ թափանցիկ և ոչ բաց լինելը։
«Բնական է, որ իրավական և օրենքով սահմանված կարգով ամեն ինչը տեղի է ունեցել օրենսդրության սահմաններում։ Վարչապետը դրա համապատասխան հղումներն արեց, մենք ընդամենը խոսում ենք հասարակության համար ոչ հասանելի լինելը։ Կարծում եմ հեղափոխությունից հետո հանրությունը վաստակել է նման այդ իրավունքը՝ իմանալ նման կարևոր որոշումների մասին»,- ասաց Իվետա Տոնոյանը։
ԲՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ նաև ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի հետ տեղի ունեցող իրադարձություններին։
«Հանրության մեջ արմատացած կարծիք կա, որ այս գործընթացները կրում են քաղաքական ենթատեքստ և չեն տեղավորվում իրավական հարթության մեջ։ Սրանում կա օբյեկտիվության հատիկ, որովհետև որոշ հայտարարություններ, որոնք հնչում են իշխանության այս կամ այն ներկայացուցչի կողմից ՍԴ-ի վերաբերյալ, այլևս քաղաքական է, և դրա հետ առնչություն ունեցող ցանկացած զարգացում, որքան էլ լինի իրավական, տեղավորվում են քաղաքական հարթության մեջ։ Մենք հուսով ենք, որ որևէ անօրինական գործընթաց՝ ցանկացած քաղաքացու հետ կապված, կապ չունի կլինի Արսեն Բաբայանը, Արա Բաբլոյանը, թե Հրայր Թովմասյանը, տեղի չի ունենա որևէ դեպքում»,- ասաց Իվետա Տոնոյանը։
«Մենք բոլորս չպետք է թույլ տանք, որ հանկարծ քաղաքական առումով մանիպուլյատիվ գործողություններ կատարվեն տեղեկատվական դաշտում: Մենք ակնհայտ տեսնում ենք տեղեկատվական պատերազմներ, որն ազդում է այս կամ այն առումով ընդհանուր մթնոլորտի վրա։ Այդ պարզ պատճառով, յուրաքանչյուր ընթացք չպետք է խրախուսվի այս կամ այն հայտարարություններով ու քաղաքական հայտարարություններով, որովհետև մենք դրանով խրախուսում ենք տեղեկատվական քաոսը»։
Խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ չցանկացավ մենկաբանություն տալ, թե ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը կարո՞ղ էր իշխանություն յուրացնել։
«Կարծում եմ, այդ հարցը պետք է տալ Արա Բաբլոյանին»,- ասաց նա։ Դիտարկմանը, թե Արա Բաբլոյանն այդ հարցին բացասական պատասխան է տվել, նա նշեց, որ «Արա Բաբլոյանի շուրջ տեղի են ունենում իրավական գործընթացներ»։