Լևոն Արոնյանը բաց կթողնի Եվրոպայի թիմային առաջնության մեկնարկը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում կմեկնարկի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։
Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին տուրում կհանդիպի Նորվեգիայի ընտրանու հետ։ Մեր թիմի առաջատար Լևոն Արոնյանը բաց կթողնի մեկնարկային հանդիպումը։ Առաջին խաղատախտակի վրա նրան կփոխարինի Գաբրիել Սարգսյանը, որը սպիտակներով կմրցի Արյան Տարիի հետ։ Հրանտ Մելքումյանը կխաղա Յոհան Սալոմոնի, Հայկ Մ․ Մարտիրոսյանը՝ Բենջամին Նոտկևիչի, իսկ Արման Փաշիկյանը՝ Բենժամին Հալդորսենի հետ։
Հայաստանի կանանց հավաքականի առաջին մրցակիցը կլինի Ֆինլանդիայի ընտրանին, որը 29-րդն է իր վարկանիշով։ Մեր թիմի առաջատար Էլինա Դանիելյանը նույնպես բաց կթողնի այս հանդիպումը։ Առաջին խաղատախտակին Լիլիթ Մկրտչյանը սևերով կմրցի Անաստասյա Նազարովայի հետ։
Մյուս զույգերը․
Սիրանուշ Ղուկասյան - Հեյնի Պուուշկա
Ալիա Դոնենբերգ – Մարիա Գևորգյան
Աննա Սարգսյան – Սարաբելա Նորլամո