Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գողությունը կատարել է ոստիկանը

Պաշտոնական

Ոստիկանությունը շարունակում է սեփական շարքերը մաքրելու եւ ոստիկան կոչումը ստվերող ծառայողներին հայտնաբերելու գործընթացը։

Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պահպանության տակ գտնվող Վերին Դավթաշենի ջրամատակարարման հիդրոտեխնիկական կառույցից տրակտորի շարժիչ և այլ դետալներ են գողացել։

Տարված աշխատանքների արդյունքում պարզվել եւ հիմնավորվել է, որ գողությունը կատարել է ոստիկանության ՊՊԳ վարչության ծառայողներից մեկը, ով ի պաշտոնե կոչված էր իրեն վստահված գույքն ու տարածքը պահպանելուն։

Նույն օրը նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը։

Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։