Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Բելգիայի, Կիպրոսի եւ Չեխիայի պատվիրակությունների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել  «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում մեր հանրապետությունում գտնվող Բելգիայի, Կիպրոսի եւ Չեխիայի պատվիրակությունների  անդամների հետ, որոնց կազմում էին խորհրդարանականներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ:

Քննարկվել են Արցախ-Բելգիա,  Արցախ-Կիպրոս եւ Արցախ-Չեխիա կապերին առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն Արցախին սատարելու գործում ունեցած նշանակալի ավանդի համար պետական պարգեւներ է հանձնել երեք պատգամավորի:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:


ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ