«We Can»․ «21-րդ դարում քաղցկեղը լուծելի խնդիր է, պայմանով՝ ժամանակին հետազոտվել» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«We Can» համաժողովն արծարծում է կրծքագեղձի, արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պայքարի խնդիրները և միջոցները, նշում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հոկտեմբերի 11-12-ը իրականացվում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի իրավապաշտպանության 9-րդ «We Can» տարածաշրջանային համաժողովը։ Միջոցառման առթիվ այստեղ են ժամանել Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի 10 երկրների ավելի քան 80 մասնակիցներ և քաղցկեղ վերապրածների, օնկոպացինետների շահերի պաշտպաններ, բժիշկներ և այլ մասնագետներ։ Համաժողովն իրականացվում է «Հենարան» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ։
Նշվում է՝ ամեն տարի ավելի աշխարհում քան 2,5 մլն կանանց մոտ ախտորոշվում է կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղ։ ըստ կանխատեսումների՝ մինչև 2025 թվականը միայն կրծքագեղձի քաղցկեղից կմահանա 5,8 մլն կին։ Յուրաքանչյուր 2 րոպեի ընթացքում մեկ կին մահանում է արգանդի վզիկի քաղցկեղից, հիմնականում մահացության դեպքերի մեծ մասը գրանցվում է սահմանափակ ռեսուրսներով երկրներում։
«Համաժողովը կազմակերպվում է ազդեցիկ կանանց կողմից, որոնք համախմբվում են Ավստրիայից, ԱՄՆ-ից, Վրաստանից և այլ երկրներից։ Շատ խորհրդանշական է, որ այս տարի այն կազմակերպվում է մեր կենտրոնում, որը տարածաշրջանում համարվում է միակը։ Նման միջոցառումներից հետո հետո ունենում ենք մեր եզրակացությունը, թե ինչպես պայքարենք այս չարիքի դեմ, որը 21-րդ դարում լուծելի խնդիր է, եթե մենք իրականացնենք առաջին պայմանը՝ ժամանակին հետազոտվել և կանխարգելել այս հիվանդությունը»,- նշեց Խաչանուշ Հակոբյանը։