Բացել լրահոսը Փակել լրահոսը
71841335_2396661353716314_2762106606362558464_n (1)
A A
Հասարակություն

Ի՞նչ միջոցառումներ են սպասվում «էրեբունի-Երևան 2801»-ի շրջանակներում

Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

Սիրելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,
ս/թ հոկտեմբերի 19-ին կնշվի Երևան քաղաքի հիմնադրման «էրեբունի-Երևան 2801» տոնակատարությունը:

Առաջին անգամ այն կիրականացվի ապակենտրոնացված ձևաչափով. բոլոր վարչական շրջաններում կկայանան տարատեսակ բացօթյա համերգային ծրագրեր և միջոցառումներ:

Ժամը 19:00-ից 21:00-ն հայաստանյան խմբերն ու անհատ-կատարողները հանդիսատեսին կներկայանան տարբեր նախասիրությունների և ոճերի երաժշտական կատարումներով:

Հարթակներ՝
❗️Աջափնյակ - Փոփ-էստրադային ?
❗️Ավան - Մանկապատանեկան ?‍?‍?
❗️Արաբկիր - Դասական ?
❗️Դավթաշեն - Ջազային ?
❗️Էրեբունի - Ժողովրդական 
❗️Կենտրոն - Փոփ ?
❗️Մալաթիա-Սեբաստիա - Էստրադային ?
❗️Նոր Նորք - Էլեկտրոնային ?
❗️Նորք-Մարաշ - Ազգագրական ?
❗️Նուբարաշեն - Ռոք ?
❗️Շենգավիթ - Հեղինակային ?‍?
❗️Քանաքեռ-Զեյթուն - Ռետրո ?

Մասնավորապես, տարբեր բեմերում ելույթ կունենան՝

? Արամ MP3
? Գարիկ-Սոնա
? Միքայել Ոսկանյան և ընկերներ
? Թմբաթա
? Սրբուհի Սարգսյան
? Ռեինկարնացիա
? Գոռ Սուջյան
? Նեմրա
? Բաբմիր
? Որդան Կարմիր
? Ռաիսա Մկրտչյան
? Արամ Սաթյան
? Արթուր Իսպիրյան
? Գեորգի Մանգասարյան
? Լևոն Մալխասյան
? Վահագն Հայրապետյան
? Հայաստանի պետական կամերային նվագախումբ
? Երևանի պետական կամերային երգչախումբ
?Ռուբեն Հախվերդյան
? Էդուարդ Զորիկյան
? Վախթանգ Հարությունյան
? Վահան Արծրունի
? Հայկական բարդ ասոցիացիա
? Արսեն Գրիգորյան
? Գագիկ Գինոսյան
? Հայկ Պետրոսյան
? Գաթա բենդ
? Գողթ
? Հայաստանի պետական էստրադային ջազ-նվագախումբ
? Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ
? Վանաձորի «Հորովել» համույթ
? Arik K
? Henna Onna
? Leo

Մինչ այդ, ժամը 13:00-ից 18:00-ը՝ բոլոր վարչական շրջանների մշակույթի տներն ու մանկապատանեկան ստեղծագործական և մարզամշակութային կենտրոնները կներկայացնեն իրենց ձեռքբերումները՝ կհնչի մանկապատանեկան երաժշտություն, կլինեն ցուցահանդեսներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշների ցուցադրություններ, կանցկացվեն սպորտային մրցաշարեր:
Իսկ ժամը 22:00-ին բոլոր վարչական շրջաններում կիրականացվի համաժամանակյա հրավառություն:
Տոնակատարության պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ժամը 19:00-ին: