Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Շոշափելի ինստագրամ»

Instax ֆոտոխցիկը ակնթարթային լուսանկարներ ստանալու ամենահեշտ և արագ միջոցն է:   Այս  նորարար տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ճանապարհորդելիս, տարբեր առիթներ տոնելիս և առօրյայում ֆիքսել կյանքի վառ և ուրախ պահերը և մի քանի րոպեի ընթացքում ստանալ պատրաստի գունավոր պատկերներ և հիշողություններ ունենալ ձեռքում : «Շոշափելի ինստագրամ». ահա, թե որն է Instax-ի գլխավոր առավելություններից մեկը:

Երևանում կայացավ Fujifilm Instax Mini 9 ֆոտոխցիկների շնորհանդեսը, որին ներկա էին բլոգերներ, լուսանկարիչներ, դերասաններ, շոու-բիզնեսի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Տոնական երեկույթի ընթացքում հյուրերը  անձամբ լուսանկարեցին և լուսանկարվեցին  Instax ֆոտոխցիկներով, փորձարկեցին տարբեր ֆիլտրեր: