WCIT համաշխարհային նվագախումբը կներկայացնի արհեստական ինտելեկտի կողմից ստեղծվող երաժշտության համերգ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ ժամը 20:00, Հանրապետության Հրապարակում համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ WCIT համաշխարհային նվագախումբը կներկայացնի արհեստական ինտելեկտի կողմից ստեղծվող երաժշտության համերգ:
Համերգը կայանալու է հոկտեմբերի 6-ից 9-ը Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի՝ World Congress on Information Technology (WCIT)-ի շրջանակում։
WCIT-ը աշխարհի խոշորագույն ՏՏ իրադարձությունն է, որը միավորում է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտների համաշխարհային հսկաների ղեկավարներին, առաջատար ընկերություններին, կրթական և գիտահետազոտական կենտրոններին, տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչներին և այլն:
Համերգը կղեկավարի ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Նվագախմբի հետ հանդես կգա նաև միջազգային ճանաչում վայելող ԴիՋեյ Արմին վան Բյուրենը:
Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, պետական այրեր, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր:
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն