Հանդիպում` ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոունի հետ
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոունին: Վերջիններս խոսել են Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ, քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները։
Արսեն Թորոսյանը նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանկ Փալոունին տարիներ շարունակ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար, ապա անցնելով բուն թեմային` նշել է, որ ցանկալի է տարբեր ուղղություններով համատեղ նոր ծրագրեր մշակել, կազմակերպել և իրականացնելուսումնական այցեր և փոխանակման ծրագրեր:
Հայաստանի ընդհանուր առողջապահական համակարգն ու առաջնային օղակի ծառայությունները ներկայացնելուց հետո`կողմերը համեմատություններ են անցկացրել` տեսնելու 2 երկրի առողջապահական համակարգերի տարբերությունները` սկսած կառուցվածքից մինչև բժշկական ապահովագրություն:
«Ներկայումս Հայաստանում համապարփակ ապահովագրության համակարգ է ներդրվելու, որը նախատեսվում է իրականացնել միասնական մեկ պետական գնորդի սկզբունքով»,- ասել է Արսեն Թորոսյանը:
Կողմերը համեմատել են նաև 2 երկրի բուժքույրական ծառայությունները:
Կարևորվել էնաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության(USAID) կողմից ցուցաբերած աջակցությունը՝ ուղղված առողջության առաջնային օղակի հզորացմանն ու առողջապահության ֆինանսավորմանը։
Նախարարը նշել է, որ տարիներ շարունակ Հայաստանը տարբեր խնդիրների է բախվել` երկրաշարժ, ԽՍՀՄ փլուզում, պատերազմ, սակայն հիմա երկիրը ձգտում է առողջապահությունը դարձնել առաջնահերթություններից մեկը: