Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան
A A
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանին կրկին տեղափոխել էին «Իզմիրլյան» ԲԿ

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին հոկտեմբերի 3-ին՝ առավոտյան, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Նրան տեղափոխել են հետազոտության համար և հենց նույն օրն էլ նորից վերադարձրել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ»,- նշեց ՔԿ վարչության  հանրային կապերի բաժնի պետը:

Հարցին՝ արդյոք առողջական որևէ խնդիր կա՞ կամ ինչ հետազոտություն է անցել Քոչարյանը՝  Նավիկյանն ընդգծեց, որ անձնական տվյալներ են, որոնք չի կարող բարձրաձայնել: