Բացել լրահոսը Փակել լրահոսը
50881_b
A A
Հասարակություն

Ավտովթար Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կա զոհ (տեսանյութ)

Հոկտեմբերի 3-ին, ժամը 11:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին "Mercedes ML" մակնիշի ավտոմեքենան  (վարորդ` Միհրան Զ., ծնվ.1984թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Միհրան Զ.-ն հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: