Բացել լրահոսը Փակել լրահոսը
50820_b
A A
Պաշտոնական

Փրկարարները հայտնաբերել են դի

Հոկտեմբերի 2-ին, ժամը 01:22-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բնակիչն անկողնուց ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են Ռաֆիկ Կ.-ի (ծնված 1955 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: