Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Գյումրիի Սև Բերդում կայացել է Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված համերգը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Գյումրիի Սև Բերդում ներկա են գտնվել Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված համերգին։ 

Համերգին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը, երգիչ և կոմպոզիտոր Վահան Արծրունին, մենակատարուհի Լուսինե Ազարյանը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, Կոմիտասի անվան ազգային քառյակը, Նորայր Քարտաշյանը և «Մենուա» նվագախումբը, ՀՀ վաստակավոր արտիստներ Ինգա և Անուշ Արշակյանները։