Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Սուրճի և թեյի փառատոնը` Կարապի լճում

Սուրճի բաժակ նայող տիկին Արմինեն Արմավիրի մարզից այսօր հասել է Երևան, և Կարապի լճում ինչպես ինքն  է ասում` «զեղչված գներով» մարդկանց պատմում է  իրենց ապագայի մասին:

Առիթը հերթական անգամ անցկացվող թեյի և սուրճի երկօրյա փառատոնն է: Փառատոնի շրջանակներում ներկայացվում է տարբեր ընկերությունների սուրճի և թեյերի տեսականին, այցելուները կարող են հյուրասիրվել և ծանոթանալ տեղական և միջազգային բրենդների տեսականուն, աշխարհի տարբեր ժողովուրդների թեյախմության արարողություններին:

Սուրճի բաժակ նայելու ավանդական ձևին զուգահեռ փառատոնին ներկայացված էր ժամանակակից` բջջային հավելվածով տարբերակը: Կարելի է Fortunecup ծրագրին ուղարկել սուրճի բաժակի նկարը ու ստանալ գուշակությունը:

Իրենց մոլի սրճասեր համարող Միլենան և Լիլիթը փառատոնի մշտական այցելուներից են, ասում են, որ  սուրճը հատկապես ուսանողի կյանքի անբաժան մասն էԲայց կարծում եմ` փառատոնը կարող էր ուրիշ վայրում լիներ, որ մարդկանց շատ լինելուց չվախենաս ընկնել ջուրը»,-ասում է Լիլիթը:

Միջոցառումը ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ:

Սուրճի և թեյի փառատոնը անցկացվում է 2017 թվականից, այն շարունակվելու է նաև ամսի 28-ին: