Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport atletika
A A
Սպորտ

Աթլետիկայի աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցի միայն Լևոն Աղասյանը (տեսանյութ)

Քաթարի մայրաքաղաք Դոհայում այսօր կմեկնարկի աթլետիկայի աշխարհի 17-րդ առաջնությունը։

Տարվա գլխավոր ստուգատեսին Հայաստանից կմասնակցի միայն կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը, որը մեր միակ աթլետն է, որը նախնական մրցումներում կարողացել է լրացնել պահանջվող նորման։

Արդեն այսօր երեկոյան տեղի կունենան որակավորման մրցումները, որին կմասնակցեն 20 երկրների 34 եռացատկորդ։ 12 լավագույնները կմտնեն եզրափակիչ, որը կանցկացվի սեպտեմբերի 29-ին:

Հավելենք, որ աթլետիկայի այս տարվա առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 210 երկրների 2043 աթլետ, այդ թվում 1031 տղամարդ, 1012 կին։ Նրանք 49 մրցումներում կպայքարեն 192 մեդալների համար: