A
A
Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Հայկ Հարությունյանի ընտանիքին
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Հայկ Արտեմի Հարությունյանի ընտանիքին։
Իր անկեղծ վշտակցությունը հայտնելով Հայաստանի իրավապահ համակարգի նշանավոր գործչի ողբերգական վախճանի կապակցությամբ՝ Քոչարյանը համբերություն է մաղթել Հարությունյանների ընտանիքին՝ վերապրելու հարազատի ծանր կորստի վիշտը։