A
A
Տեղաբաշխման որոշումը «Արմավիր» ՔԿՀ-ում դժգոհություն է առաջացրել
Աջակցիր «Ա1+»-ին«Ա1+»-ի տեղեկություններով՝ երեկվանից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող 51 դատապարտյալ հացադուլ է հայտարարել։ Պատճառը դատապարտյալներին այլ խուցեր տեղափոխելու որոշումն է։
«Ա1+»-ի հետ զրույցում Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը տեղեկությունը հերքեց, նշելով, որ այն իրականությանը չի համապատասխանում։
«Ըստ երևույթին, դա այն ինֆորմացիայի մասին է, որ քրեակատարողական հիմնարկում տեղաբաշխումների հետ կապված դժգոհություն է առաջացել որոշ դատապարտյալների մոտ, որը օրենքով սահմանված կարգով լուծվել է»,- ասաց Նոնա Նավիկյանը։