Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0bSmDTVpIY
A A
Հասարակություն

«Կոշ» ՔԿՀ պետը կալանավորվել է․ ԱԱԾ մամուլի կենտրոն

Սեպտեմբերի 18-ին ձերբակալված «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Լյովա Բաղդասարյանը կալանավորվել է:

Այս մասին «Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ հաստատեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

«Մյուս երկուսի մասին տեղեկություն չունենք»,- նշեցին ԱԱԾ-ից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Լյովա Բաղդասարյանին ու ևս 2 անձի՝ կաշառք ստանալու և տալու դեպքի առթիվ։

«Ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել էր Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ, մայոր Նոնա Նավիկյանը՝ անդրադառնալով Բաղդասարյանի ձերբակալմանը։

Լյովա Բաղդասարյանը 2001 թվականից աշխատում է ՔԿՀ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, իսկ 2015-ից «Կոշ» ՔԿՀ պետն է։