Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՊՆ զորավարժությանը ներգրավված է մեծաքանակ սպառազինություն և ռազմական տեխնիկա

ՀՀ-ում անցկացվող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությանը ներգրավված է մեծաքանակ սպառազինություն և ռազմական տեխնիկա:

Զորավարժությանը մասնակցող 1-ին զորամիավորման ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ և պատրաստ են պայմանական մարտական խնդիրների կատարմանը:

 

4-րդ զորամիավորման զորամասերը ռազմերթ են իրականացրել կիրառման շրջաններ

 

4-րդ զորամիավորման ենթակա զորամասերը, որոնք ներգրավված են սեպտեմբերի 24-ին մեկնարկած ռազմավարական լայնածավալ զորավարժությանը, բերվել են մարտական պատրաստականության  «Լրիվ» աստիճանի:

Սահմանված ժամկետներում զորամիավորման զորամասերն իրականացրել են ռազմերթ դեպի կիրառման շրջաններ, խաղարկվել են մարտական գործողություններին մոտ իրավիճակներ: Ռազմերթին օժանդակել է ռազմական ոստիկանությունը՝ ապահովելով անձնակազմի անվտանգ տեղաշարժը:  Բացազատվել է  տեղեկատվական  կետ: