A
A
ՀԲՖ-ն ցավակցել է Հայկ Հարությունյանի մահվան կապակցությամբ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Հայկ Հարությունյանի մահվան կապակցությամբ ցավակցական հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում։
«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ու ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը ցավակցում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ, ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։ 1997-2004 թվականներին՝ նորանկախ Հայաստանի համար այդ բարդ ժամանակահատվածում, լինելով բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Հայկ Հարությունյանը ջանք ու եռանդ չի խնայել մարզաձևի զարգացման գործում», - ասված է հայտարարության մեջ։