A
A
6-ամյա տղան տանը կից ավտոտնակում խաղալիս այրել էր խոտի հակերը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդվել է ոստիկանության Արտաշատի բաժին, որ Ներքին Դվին գյուղի 1-ին փողոցում տուն է այրվում:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 13.00-ի սահմաններում տանտիրոջ 6-ամյա որդին տանը կից ավտոտնակում խաղալիս, լուցկի է վառել ու գցել ավտոտնակում դասավորված խոտի հակերի վրա։
Այրվել է խոտի շուրջ 350 կապոց: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.00-ին։ Հրդեհի հետևանքով պատճառվել է մոտ 450.000 դրամի վնաս: