Բացել լրահոսը Փակել լրահոսը
988605
A A
Հասարակություն

Պաշտպանները պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այսօր ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել ենք գրավոր բողոք գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Քննիչի կողմից, մեր կարծիքով, թույլ է տրվել կոպիտ իրավաբանական սխալ, կապված օրենքի 2011 թվականին գործող խմբագրության և ներկայիս խմբագրության հետ, որի արդյունքում ակնհայտ է, որ բացակայում է հանցակազմի սուբյեկտիվ կողմը, այսինքն՝ հանցակազմը:

Ակնկալում ենք դատախազության մեկ էջանոց <մոնումենտալ> իրավական մտքի հուշարձան-պատասխան՝ մեր բողոքը մերժելու մասին»։